Օրբանը Մերցին և Մակրոնին առաջարկել է Մոսկվա մեկնել Ուկրաինայի շուրջ բանակցությունների համար

2 րոպեի ընթերցում

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն օգոստոսի 8-ին հայտարարել է՝ հարկավոր է, որ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մեկնեն Ռուսաստան՝ ԵՄ անունից ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների համար: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից։

«Մենք խնդրում ենք, որ որքան հնարավոր է շուտ տեղի ունենա ԵՄ-ի և Ռուսաստանի միջև գագաթնաժողովը՝ նախքան ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև գագաթնաժողովի կայանալը», - Օրբանն ասել է Kossuth ռադիոկայանի եթերում։

Նա նշել է, որ Մերցը և Մակրոնը պետք է ներկայացնեն ԵՄ-ն, քանի որ ԵՄ ղեկավարության ներկայացուցիչները չկարողացան իրենց խնդիրը կատարել ԱՄՆ-ի հետ առևտրային բանակցությունների ժամանակ։

«Ես առաջարկում եմ, որ Գերմանիայի կանցլերը և Ֆրանսիայի նախագահը Մոսկվա մեկնեն ԵՄ-ի անունից բանակցությունների համար, այլ ոչ թե Եվրամիության ղեկավարությունը, քանի որ մաքսատուրքերի շուրջ բանակցություններում մենք արդեն տեսել ենք, որ դա բավական չի եղել», - հավելել է Հունգարիայի վարչապետը։

Օրբանի խոսքով՝ ԵՄ-ն պետք է «ավելի ակտիվ» գործի, քանի որ ռուս-ուկրաինական հակամարտությունը տեղի է ունենում Եվրոպայի տարածքում։ 

Օգոստոսի 7-ին ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը լրագրողներին հայտնել է, որ Ռուսաստանը և ԱՄՆ-ն համաձայնեցրել են  երկու երկրի նախագահների՝ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի՝ առաջիկա օրերին կայանալիք հանդիպման շուրջ պայմանավորվածությունները. այժմ սկսվել է գագաթնաժողովի նախապատրաստումը։ Ուշակովի խոսքով՝ ՌԴ և ԱՄՆ նախագահների հանդիպման վայրը համաձայնեցված է, և Կրեմլը դրա մասին կտեղեկացնի ավելի ուշ։

Հայերեն Русский

Կալիֆոռնիայի պաշտոնյաները հակադարձել են Թրամփին՝ Իրանի կողմից Լոս Անջելեսի ու Սան Դիեգոյի «ոչնչացման» մասին նրա հայտարարությունից հետո

Paramount-ը պաշտոնապես ստանձնել է Warner Bros.-ի վերահսկողությունը՝ 110 միլիարդ դոլարի գործարքի արդյունքում

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 06/10/26

Ասիական ինդեքսներ - 06/10/26

Նեթանյահուն հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ը կփորձի հարձակվել Իսրայելի վրա՝ ընտրությունների վրա ազդելու համար

ԵՊՀ լրագրության ֆակուլտետի ուսանողները հնարավորություն կունենան թղթակցել Միջազգային ֆրանսիական ռադիոյին

«Կողք կողքի» միջազգային ներառական փառատոնի մասնակիցները Ազատության հրապարակում հանդես են եկել անվանի արտիստների հետ

«SEE FORWARD SUMMIT 2026»-ը Սոֆիայում կմիավորի բիզնեսի և կառավարության ոլորտի առաջնորդներին. BTA

«Գոյ» թատրոնը բեմ է վերադառնում «Խելագարը» խորհրդանշական ներկայացմամբ

Իրանը հայտարարել է, որ ավելի ուժգին պատասխան կգա իր դեմ նոր ագրեսիայի դեպքում