Մերձավոր Արևելք

Իսրայելը զորքեր է կուտակում Գազայի հետ սահմանին. NBC News

1 րոպեի ընթերցում

Իսրայելը զորքեր է կուտակում Գազայի հետ սահմանին. NBC News

Արբանյակային կոմերցիոն լուսանկարները ցույց են տալիս, որ Իսրայելի զինված ուժերը զորքեր և սարքավորումներ են կուտակում Գազայի հետ սահմանի մոտ, որոնք կաջակցեն հնարավոր նոր ցամաքային ներխուժմանը պաղեստինյան անկլավ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է NBC News-ը, որը զրուցել է լուսանկարներն ոսումնասիրած ամերիկացի երեք պաշտոնյայի և մեկ նախկին պաշտոնյայի հետ։

Լուսանկարները ցույց են տալիս զորքերի տեղաշարժեր, ինչը չորս աղբյուրները համարում են վերահաս խոշոր ցամաքային գործողության նշաններ։

Իսրայելի անվտանգության կաբինետը վաղ առավոտյան հաստատել է Գազա քաղաքը գրավելու ծրագիրը, որը ներառում է նաև պատերազմին վերջ դնելու հինգ սկզբունք։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում