Իրավունք

Ձերբակալվել է ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը

1 րոպեի ընթերցում

Ձերբակալվել է ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը

Ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, հակամրցակցային գործունեության և փողերի լվացման մեղադրանքներով ձերբակալվել է Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Վարդան Հարությունյանը։ 

«Արմենպրես»-ի հետ զրույցում լուրը հաստատեցին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։ 

«Հաստատում ենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է ՊԵԿ նախկին բարձրաստիճան պաշտոնյա՝ ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, հակամրցակցային գործունեության և փողերի լվացման մեղադրանքներով»,- նշեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։ 

Քննվող քրեական վարույթի վերաբերյալ այլ մանրամասներ Հակակոռուպցիոն կոմիտեից չհայտնեցին։ 

Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Վարդան Հարությունյանը ձերբակալվել է «Նորֆոլկ» ընկերությանը առնչվող քրեական վարույթի շրջանակներում։

Վարդան Հարությունյանը ՊԵԿ նախագահի պաշտոնը զբաղեցրել է 2016-2018 թվականներին։ 

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում