Միացյալ Նահանգներ

Թրամփը հայտնել է, որ Պուտինի հետ իր հանդիպումը կախված չէ Պուտին-Զելենսկի հանդիպումից

1 րոպեի ընթերցում

Թրամփը հայտնել է, որ Պուտինի հետ իր հանդիպումը կախված չէ Պուտին-Զելենսկի հանդիպումից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել իր ռուսաստանցի գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ, նույնիսկ եթե նա դեռևս մտադիր չէ բանակցություններ վարել Ուկրաինայի ղեկավար Վոլոդիմիր Զելենսկու հետ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է օգոստոսի 7-ին լրագրողների հետ զրույցում, որի տեսանյութը տարածել է Forbes Breaking News-ը։ 

«Ոչ», - ասել է Թրամփը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Պուտինի և Զելենսկու հանդիպումը պետք է տեղի ունենա Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների բանակցություններից առաջ։

«Նրանք կցանկանային հանդիպել ինձ հետ։ Եվ ես ամեն բան կանեմ մարդկանց զոհվելը կանխելու համար», - հավելել է Սպիտակ տան ղեկավարը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում