Ադրբեջան

Ադրբեջանի նախագահը ժամանել է Վաշինգտոն

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանի նախագահը ժամանել է Վաշինգտոն

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 7-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրավերով աշխատանքային այցով ժամանել է Վաշինգտոն։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Օգոստոսի 8-ին Սպիտակ տանը կկայանա եռակողմ հանդիպում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ։ Հայաստանի կառավարության տարածած հաղորդագրության համաձայն՝ հանդիպումը միտված կլինի Հարավային Կովկասում խաղաղության, բարօրության և տնտեսական համագործակցության առաջմղմանը։ 

Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը նաև առանձին երկկողմ հանդիպումներ կունենան ԱՄՆ նախագահի հետ։  

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում