Իրավունք

Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Նորք-Մարաշում գտնվող 1,7 հա մակերեսով հողամասի նկատմամբ

1 րոպեի ընթերցում

Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Նորք-Մարաշում գտնվող 1,7 հա մակերեսով հողամասի նկատմամբ

ՀՀ գլխավոր դատախազության հայցի հիման վրա Հակակոռուպցիոն դատարանի համապատասխան որոշմամբ՝  ՀՀ սեփականություն է ճանաչվել Երևանի Նորք-Մարաշ Գ.Հովսեփյան փողոցի հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող 1,7 հա մակերեսով հողամասը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՀՀ կառավարության օգոստոսի 7-ի նիստում ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը՝ ներկայացնելով անշարժ գույք ամրացնելու և անհատույց օգտագործման իրավունքով ամրացնելու մասին որոշման նախագիծ։

Ըստ այդմ՝ հողմասը կտրամադրվի ՀՀ շրջակա միջավայրի նախարարությանն ու անհատույց օգտագործման իրավունքով կամրացվի «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում