Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող չկառուցապատված հողամասերը վերադարձվել են համայնքին

1 րոպեի ընթերցում

Գլխավոր դատախազությունը 2025 թվականի մարտի 11-ին հայցադիմումներ էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ ֆիզիկական երկու անձանց և երրորդ անձ՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի՝ Իջևանի Անկախության փողոցի 18/6 հասցեում գտնվող՝ 0․03 հա մակերեսով 2 միլիոն 200 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողամասի և Վալանսի փողոցի 1/27 հասցեում գտնվող՝ 0.03 հա մակերեսով 2 միլիոն 400 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողամասի նկատմամբ կառուցապատման իրավունքի դադարեցման պահանջով։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է ՀՀ դատախազությունը, Հակակոռուպցիոն դատարանի 2025 թվականի հունիսի 12-ի վճիռներով բավարարվել են Գլխավոր դատախազության հայցերը. դադարեցվել է ֆիզիկական անձանց կառուցապատման իրավունքը:

Հակակոռուպցիոն դատարանի վերոնշյալ վճիռները մտել են օրինական ուժի մեջ: 

Արդյունքում՝ Կադաստրի կոմիտեում 2025 թվականի օգոստոսի 5-ին և 2025 թվականի օգոստոսի 6-ին գրանցվել են վերոնշյալ հողամասերի նկատմամբ կառուցապատման իրավունքների դադարեցումները, հողատարածքները վերադարձվել են Իջևան համայնքին:

Հայերեն

Իսրայելը չի ​​նախատեսում դադարեցնել Flydubai-ի չվերթները. լրատվամիջոց

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մեկնել է Կիպրոս

Լատվիայի նախագահը հայտնել է երկրում միջուկային զենք տեղակայելու պատրաստակամության մասին

Էստոնիայի ԱԳ նախարարը կողմ է արտահայտվել բալթյան նավահանգիստներով ռուսական հացահատիկի տարանցիկ տեղափոխման դադարեցմանը

Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. լրատվամիջոց

Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով