Մերձավոր Արևելք

Գազայում 4 բեռնատար շրջվել է՝ 20 մարդու կյանք խլելով

1 րոպեի ընթերցում

Գազայում 4 բեռնատար շրջվել է՝ 20 մարդու կյանք խլելով

Գազայի հատվածի կենտրոնական շրջաններում ապրանքներով բեռնված 4 բեռնատար է շրջվել, որի հետևանքով 20 մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ՝ վիրավորվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով տեղի իշխանություններին։

Հաղորդվում է, որ օգոստոսի 5-ին 26 բեռնատար Գազայի առևտրականների համար ապրանքներ էին տեղափոխում, սակայն հուսահատ մարդկանց բազմությունն, ամենայն հավանականությամբ, շրջապատել է ավտոշարասյունը, երբ այն շարժվում էր մեծապես վնասված ճանապարհով։ 

Մարդիկ բարձրացել են բեռնատարների վրա, որոնցից 4-ի վարորդները կորցրել են իրենց մեքենաների կառավարումը, և դրանք շրջվել են՝ իրենց տակ թողնելով մարդկանց։

Գազայի կենտրոնական հատվածի հիվանդանոցների բժիշկները հայտնել են, որ իրենք փորձում են բուժօգնություն տրամադրել մեծ թվով վիրավորներին, որոնք հոսպիտալացվել են գիշերվանից։

Միևնույն ժամանակ Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ Գազա է նետվել 107 օգնությամբ փաթեթ ԱՄԷ-ի, Հորդանանի, Գերմանիայի, Բելգիայի և Ֆրանսիայի կողմից։ 

Հումանիտար կազմակերպությունները բազմիցս հայտնել են, որ պարաշյուտով բեռների նետումը չի կարող բավարարել անկլավի կարիքները, սակայն կարող է վնասել գետնին գտնվող մարդկանց և քաոս առաջացնել։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում