Միացյալ Նահանգներ

Կրեմլում Պուտինի և Ուիթքոֆի հանդիպումն օգտակար և կառուցողական են անվանել

2 րոպեի ընթերցում

Կրեմլում Պուտինի և Ուիթքոֆի հանդիպումն օգտակար և կառուցողական են անվանել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը հանդիպման ժամանակ քննարկել են ռուս-ուկրաինական հակամարտությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

«Եթե անվանենք թեմաները, ապա, առաջին հերթին, իհարկե, դա ուկրաինական ճգնաժամն է։ Եվ երկրորդ թեման ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև ռազմավարական համագործակցության հնարավոր զարգացման հեռանկարներն են», - Ուշակովի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

Նա նշել է նաև, որ Պուտինը որոշ ազդանշաններ է փոխանցել ԱՄՆ-ին ուկրաինական հարցի վերաբերյալ։ Համապատասխան ազդանշաններ են ստացվել նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից։

«Իրավիճակն այժմ այնպիսին է, որ մեր նախագահն ունի ամբողջական տեղեկատվություն, այսինքն՝ մեր ազդանշանները, ազդանշանները նախագահ Թրամփից։ Եվ Թրամփը դեռևս չի տեղեկացվել այս հանդիպման արդյունքների մասին։ Հետևաբար, ես կխուսափեի ավելի մանրամասն մեկնաբանություններից։ Տեսնենք, թե երբ Ուիթքոֆը կկարողանա Թրամփին զեկուցել այսօր տեղի ունեցած զրույցի մասին։ Դրանից հետո, ակնհայտորեն, մենք կկարողանանք իմ ներկայիս մեկնաբանությունները լրացնել ավելի էական բանով», - հավելել է Ուշակովը։

Նա նաև նշել է, որ զրույցը օգտակար էր և կառուցողական։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում