Մերձավոր Արևելք

Գազայի հատվածում սովից մահացածների թիվը հասել է 193-ի

1 րոպեի ընթերցում

Գազայի հատվածում սովից մահացածների թիվը հասել է 193-ի

Վերջին օրերին Գազայի հատվածում առնվազն 193 մարդ է մահացել սովից, այդ թվում՝ 96 երեխա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս տվյալները հրապարակել է անկլավի Առողջապահության նախարարությունն իր Telegram ալիքում:

Գերատեսչության պնդմամբ՝ միայն վերջին մեկ օրում Գազայի բժշկական հաստատություններում գրանցվել է թերսնուցման հետևանքով բնակիչների մահվան հինգ նոր դեպք:

2025 թ. մարտի 2-ից ի վեր միջազգային մարդասիրական օգնություն չէր ստացվում Գազայի հատվածում: Օրերս Իսրայելը թույլատրել է սահմանափակ քանակով մարդասիրական օգնության մուտքն անկլավ։ Որոշ երկրներ նաև պարաշյուտներով են օգնություն նետում պաղեստինցիներին։ Այնուամենայնիվ, ըստ ՄԱԿ-ի՝ Գազա մտնող օգնությունը բավարար չէ բնակչության կարիքների համար։ 

Մարտին իսրայելական բանակը վերսկսել է մարտական գործողությունները Գազայի հատվածում՝ խախտելով 2025 թվականի հունվարին հաստատված հրադադարը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում