Միացյալ Նահանգներ

Թրամփն ասել է՝ ով կարող է լինել իր ամենահավանական իրավահաջորդը

1 րոպեի ընթերցում

Թրամփն ասել է՝ ով կարող է լինել իր ամենահավանական իրավահաջորդը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնել է, որ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն իր ամենահավանական իրավահաջորդն է, սակայն չի բացառել այլ թեկնածուների։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է լրագրողների հետ զրույցում, որի տեսանյութը տարածել է NBC News-ը։ 

«Կարծում եմ՝ դա շատ հավանական է։ Ի վերջո, նա փոխնախագահն է.... Նա, անշուշտ, հիանալի աշխատանք է կատարում և, հավանաբար, այս պահին ֆավորիտը կլինի», - ասել է Թրամփը։

Նա հավելել է, որ կան այլ թեկնածուներ՝ մասնավորապես առանձնացնելով պետքարտուղար Մարկո Ռուբիոյին։

«Ակնհայտ է, որ դեռ շատ վաղ է խոսել այդ մասին», - ասել է Թրամփը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում