Մշակույթ

Չդադարող ծափահարություններ. «Konzerthaus Berlin» համերգասրահում կայացել է «Երևան» երիտասարդական նվագախմբի դեբյուտային համերգը

2 րոպեի ընթերցում

Չդադարող ծափահարություններ. «Konzerthaus Berlin» համերգասրահում կայացել է «Երևան» երիտասարդական նվագախմբի դեբյուտային համերգը

Բեռլինի լեգենդար «Konzerthaus Berlin» համերգասրահում կայացել է «Երևան» երիտասարդական նվագախմբի հիշարժան դեբյուտային համերգը՝ միջազգային հեղինակություն վայելող «Young Euro Classic» փառատոնի շրջանակում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ երիտասարդ երաժիշտների համերգն ավարտվել է հոտնկայս ծափահարություններով: 

Հայաստանյան պատվիրակությունը Բեռլին էր մեկնել դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ՝ ներկայացնելու հայկական երաժշտական կրթության և մշակութային ներուժի լավագույն կողմերը։ Երեկոյի ընթացքում հանդիսատեսը վայելել է Ալեքսանդր Հարությունյանի Շեփորի կոնցերտը՝ անվանի վիրտուոզ շեփորահար Սերգեյ Նակարիակովի մենակատարմամբ, ինչպես նաև՝ Էդվարդ Գրիգի «Պեր Գյունտ» սյուիտն ու Անտոնին Դվորժակի 9-րդ՝ «Նոր աշխարհից» սիմֆոնիան։

Պատասխանատու այս օրվան «Երևան» երիտասարդական նվագախմբի շնորհաշատ երաժիշտները պատրաստվել էին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի առաջատար երաժիշտների օգնությամբ։ Համերգը ղեկավարել է դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։

Երիտասարդ երաժիշտներն այսկերպ ազդարարել են միջազգային բեմերի իրենց արժանապատիվ մուտքը։

«Երևան» երիտասարդական նվագախմբի մասնակցությունն այս փառատոնին կազմակերպվել էր «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի կողմից՝՝ Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ։

Կարդացեք հոդվածը` FrançaisРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում