Ռուբիոն և Լեմին քննարկել են Գազայում և Ուկրաինայում տիրող իրավիճակը

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն այսօր զրուցել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լեմիի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայությունը։

«Կողմերը քննարկել են Գազայի հատվածում տիրող մարդասիրական իրավիճակը և հրադադարի հասնելու և պատանդներին տուն վերադարձնելու ջանքերը՝ չնայած ՀԱՄԱՍ-ի կողմից դրան խոչընդոտելուն», - նշված է հաղորդագրության մեջ։

Ռուս-ուկրաինական հակամարտության թեմային անդրադառնալիս Ռուբիոն և Լեմին համակարծիք են եղել, որ պատերազմը պետք է ավարտվի։ 

Կողմերն անդրադարձել են նաև Իրանի թեմային։

«Եվ՛ պետքարտուղարը, և՛ արտաքին գործերի նախարարը վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ ապահովելու, որ Իրանը երբեք չմշակի կամ ձեռք չբերի միջուկային զենք։ Նրանք նաև քննարկել են Սուդանում շարունակվող հակամարտությունը», - նշված է հաղորդագրության մեջ։

Մարկո Ռուբիոն նաև հեռախոսազրույց է ունեցել իր ֆրանսիացի պաշտոնակցի հետ՝ քննարկելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ապահովման հարցը։

Քաղաքականություն

Մարկո Ռուբիոն և Ժան-Նոել Բարոն քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ապահովման հարցը

Հայերեն English ქართული

Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է RISE Powered by Silicon Mountains -ի պանելային քննարկմանը

Արդարադատության նախարարությունը զգուշացնում է հեռախոսազանգերի միջոցով իրավաբանական անձանց մոլորության մեջ գցելու փորձերի մասին

«Ուժեղ Հայաստան»-ի երևանյան գրասենյակի պատասխանատուն ընտրակաշառքներ է բաժանել․ Հակակոռուպցիոն կոմիտեն նոր ձայնագրություն է հրապարակել

Այս տարվա հունվար–մայիս ամիսներին Հայաստան զբոսաշրջային այցելությունների ռեկորդային արդյունք է գրանցվել․ ԷՆ

Կառավարությունն ավելի քան 7 մլրդ դրամ կուղղի տարբեր ճանապարհահատվածների հիմնանորոգմանն ու կառուցմանը

Ռուսաստանը Հայաստանի արտադրանքի նկատմամբ սահմանափակումներ չի մտցրել․ Օվերչուկ

Ռուսաստանի ԱԳ նախարարը կմեկնի Բելառուս

Ռուսաստանի հետ տնտեսական կապերի խզման դեպքում հայկական արտադրանքը կարող է փոխարինվել ադրբեջանականով․ ՌԴ նախագահի ներկայացուցիչ

Հյուսիսային Կորեան հայտարարել է միջուկային ուժերի ավելացման մասին

«Նոր ուժ» կուսակցությունը քարոզարշավի շրջանակներում Վանաձորում է