Մարզեր

Գեղարքունիքի մարզում կուտակվել է 51 հազար տոննա անասնակեր

1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզում կուտակվել է 51 հազար տոննա անասնակեր

Գեղարքունիքի մարզի տնտեսություններում 2025 թվականի  հուլիսի 31-ի դրությամբ կուտակվել է շուրջ 51 հազար տոննա անասնակեր։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչությունից, 32 հազար տոննա անասնակեր կուտակվել է Վարդենիս, 14 հազար տոննա՝ Մարտունի, 2930 տոննա՝ Սևան, 1200 տոննա՝ Գավառ, 950 տոննա՝ Ճամբարակ համայնքների տնտեսություններում։ 

Անասնակերի բերքահավաքը Գեղարքունիքի մարզում կշարունակվի մինչև սեպտեմբերի առաջին կեսը։

  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում