Միացյալ Նահանգներ

Tesla-ն Իլոն Մասկին գրեթե 30 միլիարդ դոլարի պարգևավճար է տվել՝ բաժնետոմսերի տեսքով

1 րոպեի ընթերցում

Tesla-ն Իլոն Մասկին գրեթե 30 միլիարդ դոլարի պարգևավճար է տվել՝ բաժնետոմսերի տեսքով

Tesla-ն գործադիր տնօրեն Իլոն Մասկին տրամադրել է շուրջ 29 միլիարդ դոլար արժողությամբ 96 միլիոն նոր բաժնետոմսեր: Այս քայլի նպատակն է միլիարդատեր ձեռնարկատիրոջը պահել ընկերության ղեկին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը: 

Tesla-ն գտնվում է շրջադարձային փուլում և Մասկին ընկերության ղեկավարի դերում պահելը կարևոր է արհեստական բանականության մեծ առաջընթացի պայմաններում մասնագետների և մենեջերների համար մրցակցության սրման պատճառով։

Մասկն այժմ կառավարում է Tesla-ի բաժնետոմսերի 13%-ը՝ հանդիսանալով ընկերության ամենամեծ բաժնետերը: Նոր բաժնետոմսերի նպատակն է մեծացնել Մասկի քվեարկելու հնարավորությունները, ինչն, ըստ բաժնետերերի, կարևոր է, որ նա կենտրոնանա Tesla-ի առաքելության վրա:

Մասկը նոր բաժնետոմսերը կստանա պայմանով, որ նա մնա գործադիր պաշտոնում մինչև 2027 թվականը ներառյալ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում