ՀՀ ՇՄ նախարարն ու ՄԹ դեսպանը քննարկել են COP17-ի կազմակերպչական հարցերը

2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանն ընդունել է Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հանդիպման մասին նախարարը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում: 

Գրառման մեջ ընդգծվում է, որ նախարարն ու դեսպանն անդրադարձել են 2026 թվականին Հայաստանում կայանալիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի՝ COP17-ի կազմակերպչական հարցերին։ Քննարկվել է ամբողջական կազմակերպչական գործընթացը՝ ներառյալ ֆինանսական, տեխնիկական և գործընկերային բաղադրիչները։

«Դեսպան Գալագերը հետաքրքրված էր մեր կարիքներով և մարտահրավերներով: Նա ընդգծեց, որ Միացյալ Թագավորությունն իր պատրաստակամությունն է հայտնում աջակցելու, և մենք է հստակեցնենք, թե ինչ ուղղություններով է այդ աջակցությունը լինելու առավել թիրախային և արդյունավետ»,- գրել է Համնբարձում Մաթևոսյանը:

Քննարկման շրջանակում անդրադարձ է կատարվել նաև Կենսաբազմազանության ազգային ռազմավարությանը և «Կենսաբազմազանության պահպանման գլոբալ շրջանակի» (Global Biodiversity Framework) իրականացման ուղղությամբ Հայաստանի կատարած քայլերին։ 

«Ներկայացրեցի մեր ունեցած առաջընթացը։ Անդրադարձանք նաև Հայաստանի մասնակցությանը COP30 համաժողովին և պատվիրակության հնարավոր կազմին։

Արձանագրեցինք նման համաժողովներում մեր ներգրավվածության կարևորությունը՝ փորձի փոխանակման և միջազգային կապերի խորացման տեսանկյունից։

Քանի որ դեսպան Գալագերն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում, շնորհակալություն հայտնեցի նրան արդյունավետ ու կառուցողական համագործակցության և Հայաստանի հետ հարաբերությունների ամրապնդմանն ուղղված ջանքերի համար»,- գրառումը եզրափակել է Համբարձում Մաթևոսյանը: 

Հայերեն English Español Français Русский 中文

ԵՄ Կայուն էներգիայի շաբաթ-2026»-ը Գավառ համայնքում  ամփոփվել է մրցանակաբաշխությամբ

Մարտունի համայնքի սոցիալապես անապահով ընտանիքների 50 երեխաներ հանգստացել են Լոռու մարզի «Դիակոնիա» ճամբարում

Հաստատվել է «Tour of Armenia» հեծանվավազքի տարբերանշանը, գործարկվել է պաշտոնական կայքը

Իսպանիան մտադիր է շարունակել Patriot-ի հրթիռների մատակարարումը Կիևին

ՀՀ ՆԳՆ Պարեկային ծառայության Գեղարքունիքի ստորաբաժանման աշխատակիցները հյուրընկալվել են Մարտունու թիվ 1 հիմնական դպրոցում

Սյունիքի մարզում քննարկվել է ԹՐԻՓՓ նախագիծը

ՄԱԿ Մանկական հիմնադրամի նորանշանակ ներկայացուցիչն իր հավատարմագրերն է հանձնել Արտաքին գործերի և միջազգային առևտրի փոխնախարարին

Մարտունի համայնքում տեղի է ունեցել «Սևանի սանիտարական և բնապահպանական բարեփոխումների ծրագրին» նվիրված հանրային լսում

Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության համագործակցությունը կշարունակվի

«Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների կողմից «Սանահին կայարան»-ում խուլիգանություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է