Թերսնման ու սովի պատճառով Գազայի հատվածում զոհվել է 93 երեխա

2 րոպեի ընթերցում

Թերսնման և սովի պատճառով զոհերի թիվը Գազայի հատվածում հասել է 180-ի։ Նրանց շարքում 93-ը երեխաներ են։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է Գազայի առողջապահության նախարարությունը։

Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, իշխանությունների հաղորդմամբ՝ օգոստոսի 3-ին Գազայի հատված է մտել հումանիտար բեռներ տեղափոխող 80 բեռնատար, որոնց մեծ մասը  իսրայելցի զինվորականների թողտվությամբ թալանվել է։

Գազայի հատվածի առողջապահության նախարարությունը հուլիսի 20-ին հայտարարություն էր տարածել՝ զգուշացնելով, որ թերսնման և բժշկական օգնության հասանելիության բացակայության պատճառով մահացության կտրուկ աճ է սպասվում։

Հուլիսի 26-ին Իսրայելի կառավարությունը որոշել էր վերսկսել օդային ճանապարհով մարդասիրական օգնության տրամադրումը Գազայի բնակիչներին: Որոշում էր կայացվել նաև ստեղծել մարդասիրական միջանցքներ ՄԱԿ-ի ավտոշարասյուների համար, որոնք սնունդ և դեղորայք պետք է հասցնեին Գազայի բնակիչներին: 

Մատակարարումների մասնակի վերսկսումից հետո Գազայի վարչակազմը մեղադրեց Իսրայելին մարդասիրական օգնության բաշխումը դիտավորյալ խափանելու փորձերի մեջ: Գազայի իշխանությունների կարծիքով՝ Իսրայելը դիտավորյալ և համակարգված կերպով քաոս է սերմանում բնակչությանը մարդասիրական օգնության բաշխման գործում:

Հայերեն Français Русский

Չինաստանը հանձնառու կմնա անկախ և խաղաղասիրական արտաքին քաղաքականությանը. Սի Ծինփին

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱԽ նիստ

Ռուսական հարվածներից Կիևում կան զոհեր և վիրավորներ. թիրախավորվել է էներգետիկ ենթակառուցվածքը

Գազայում իսրայելական հարձակումներից տասնյակ մարդիկ են զոհվել ու վիրավորվել

ԱԺ պատգամավորները հանդիպել են անհայտ կորած անձանց հարազատների ասոցիացիայի ներկայացուցիչների հետ

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովը ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցությունը

Աթենքի Օմոնիայի հրապարակի շատրվանները, Կոմոտինիի Խաղաղության հրապարակը և Յանինայի քաղաքապետարանի շենքը լուսավորվել են Հայաստանի դրոշի գույներով

Երեխայի ծննդով պայմանավորված հիփոթեքային վարկի մարման վերաբերյալ կարգավորումները կփոխվեն

Թուրքիայից C-400 համակարգերի տեղափոխման հարցն օրակարգում է. Պեսկով

Ամռանը Եվրամիությունում ավիաչվերթերի թվաքանակը գերազանցել է 2 միլիոնը