Մշակույթ

«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացել է Բեռլինի «Երիտասարդ եվրոպական դասականներ» փառատոնում

1 րոպեի ընթերցում

«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացել է Բեռլինի «Երիտասարդ եվրոպական դասականներ» փառատոնում

«Երևան» երիտասարդական նվագախումբը՝ մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ներկայացրել է Հայաստանը և Երևանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում՝ «Երիտասարդ եվրոպական դասականներ» փառատոնում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Նվագախումբը ստեղծվել և ամբողջությամբ աջակցություն է ստանում Երևանի քաղաքապետարանի կողմից, և մեր քաղաքը կանգնած է այս հաջողության հիմքում՝ սկսած գաղափարի ծննդից մինչև բեմ դուրս գալու իրական հնարավորությունը։

«Երևան» նվագախումբը մեծ հաղթանակով ներկայացավ միջազգային բեմում: Այս իրադարձությունն ուղերձ է այն մասին, թե ինչպես կարող է քաղաքը սատարել կրթությանը, մշակույթին ու տաղանդին՝ ստեղծելով նոր հարթակներ ու հեռանկարներ»,- նշել է Երևանի քաղաքապետը։

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում