Մարզեր

Ընթանում են Ճամաբարակ քաղաքի մուտքի վնասված հենապատի վերականգնման աշխատանքները

1 րոպեի ընթերցում

Ընթանում են Ճամաբարակ քաղաքի մուտքի վնասված հենապատի վերականգնման աշխատանքները

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող հրատապ ծրագրերի շրջանակներում ընթանում են 2024 թվականի հունիսյան հորդառատ տեղումների հետևանքով վնասված մուտքի հարակից հենապատի վերականգնման աշխատանքները։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչությունից,  ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 97 միլիոն 281 հազար դրամ, որն ամբողջությամբ հատկացվում է պետբյուջեի միջոցներից։ 

Ծրագրով նախատեսված է քանդման աշխատանքների իրականացում` 267 մետր երկարության հենապատի վերականգնում միաձույլ բետոնով և երեսպատում բազալտե սալիկներով։ Վերականգնվող հենապատի ողջ երկայնքով տեղադրվելու է նաև ութ սանտիմետր հաստության սրբատաշ բազալտե քիվ։

Այժմ իրականացվում են հողային և հենապատի հիմքերի բետոնացման աշխատանքներ։ Շինարարական աշխատանքները նախատեսված է ավարտել 2025 թվականի ընթացքում։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում