Մարզեր

Վարդենիս քաղաքում մեկնարկել են Ազգալդյան, Երիտասարդության և Անդրեասյան փողոցների հիմնանորոգման աշխատանքները

1 րոպեի ընթերցում

Վարդենիս քաղաքում մեկնարկել են Ազգալդյան, Երիտասարդության և Անդրեասյան փողոցների հիմնանորոգման աշխատանքները

Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում ՀՀ կառավարության կողմից 2025 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում մեկնարկել և ընթանում են Ազգալդյան, Երիտասարդության և Անդրեասյան փողոցների հիմնանորոգման աշխատանքները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից, քաղաքի Ազգալդյան, Երիտասարդության և Անդրեասյան փողոցների հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 137 միլիոն դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Վարդենիսի համայնքապետարանը։ 

Ծրագրով նախատեսված է վերոնշյալ երեք փողոցների երթևեկելի մասերի գոյություն ունեցող պատվածքի քանդում, ավազակոպճային հիմքի և ասֆալտբետոնե ծածկի տեղադրում, ջրահեռացման համակարգի կառուցում, կահավորում և գծանշում։ Հիմնանորոգվող ճանապարհի ընդհանուր երկարությունը կազմում է 978 մետր, մակերեսը՝ 10 հազար 269  քմ։

Շինարարական աշխատանքները, որոնք իրականացնում է «ՎՄՎ ՔԱՄՓՆԻ» ՍՊԸ-ն, նախատեսված է ավարտել հոկտեմբերին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում