Ռուսաստան

Ռուսաստանը հայտնել է Չասով Յար քաղաքի նկատմամբ վերահսկողություն սահմանելու մասին

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանը հայտնել է Չասով Յար քաղաքի նկատմամբ վերահսկողություն սահմանելու մասին

Ռուսաստանի հակաօդային պաշտպանության ուժերը հուլիսի 31-ի լույս գիշերվա ընթացքում երկրի տարբեր շրջաններում ոչնչացրել են ուկրաինական 32 անօդաչու թռչող սարք։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ, ՊՆ-ից հայտնել են նաև, որ ռուսական ուժերը վերահսկողության տակ են վերցրել Դոնեցկում գտնվող և ռազմավարական նշանակություն ունեցող Չասով Յար քաղաքը։

Ուկրաինայի իշխանությունները հաղորդել են գիշերվա ընթացքում մայրաքաղաք Կիևի վրա ռուսական անօդաչուների հարձակումների մասին։ Մասնավորապես, The Kyiv Independent-ը գրում է 6 զոհի ու 52 վիրավորի մասին։ Վիրավորներից 29-ը հոսպիտալացվել են։  

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում