ՌԴ Կուրիլյան կղզիներում մոտ 6.5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

2 րոպեի ընթերցում

Կուրիլյան կղզիներում՝ Սևերո-Կուրիլսկ քաղաքից 178 կմ հեռավորության վրա, գրանցվել է 6.5 մագնիտուդով երկրաշարժ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Երկրաֆիզիկական հետազոտությունների դաշնային հետազոտական կենտրոնի Կամչատկայի մասնաճյուղին։

Նշվում է, որ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 68 կմ խորության վրա։

Նշենք, որ Կամչատկայի մերձակայքում հուլիսի 30-ին, տեղական ժամանակով ժամը 11:24-ին տեղի է ունեցել հզոր երկրաշարժ, որը ամենաուժեղն է դարձել 1952 թ.-ից ի վեր։ Դրա մագնիտուդը հասել է 8,7-ի, ըստ այլ աղբյուրների՝ 8,8-ի։ Կամչատկայում և Հյուսիսային Կուրիլներում անմիջապես հայտարարվել է ցունամիի տագնապ։

Սևերո-Կուրիլսկ քաղաքում արտակարգ դրության ռեժիմ են սահմանել երկրաշարժից հետո։ Քաղաքում վնասվել են աղյուսե ծխնելույզները, հնարավոր է նաև՝ ինժեներային ցանցերը, երկրաշարժի ժամանակ կոտրվել են քաղաքի բազմաթիվ բնակիչների կահույքն ու սպասքը։

Պարամուշիր կղզում, որտեղ գտնվում է Սևերո-Կուրիլսկը, Կամչատկայի մերձակայքում հզոր երկրաշարժից հետո ցունամիի չորս ալիք է հասել. Սևերո-Կուրիլսկի նավահանգիստը և ձկնարդյունաբերական օբյեկտները հեղեղվել են, ալիքները փոքր նավեր են դուրս բերել ծով, մի քանիսն էլ ափ են նետվել։ Սևերո-Կուրիլսկի նավահանգիստը նավեր ընդունելու և ուղարկելու համար փակ է մինչև ցունամիի հետևանքների ուսումնասիրությունը։

Հայերեն Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան