Հնդկաստանը Պակիստանին սպառնացել է Ինդոսի ջրերի շուրջ պայմանագրի կասեցմամբ՝ ահաբեկչության պատճառով

2 րոպեի ընթերցում

Հնդկաստանը չի ապաշրջափակի Ինդոսի ջրերի շուրջ համաձայնագրի իրագործումը, մինչև չհամոզվի, որ Պակիստանը չի աջակցում ահաբեկչությանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է հանրապետության արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանքարը՝ ելույթ ունենալով խորհրդարանի վերին պալատում «Սինդուր» գործողությանը նվիրված քննարկումների ժամանակ:

«Ինդոսի ջրերի շուրջ պայմանագիրը կկասեցվի, մինչև Պակիստանը վերջնականապես չհրաժարվի ահաբեկչությանն աջակցելուց», - նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը: 

Նախարարի խոսքով՝ այս պայմանագիրն «ստորագրվել է բարեկամական մղումներով», սակայն 1960 թվականից ի վեր տեղի են ունեցել բազմաթիվ իրադարձություններ, որոնք խաթարել են այս պայմանագրի ոգին:

1960 թվականին Հնդկաստանը և Պակիստանը ստորագրել են Ինդոսի ջրերի շուրջ պայմանագիրը, որը նախատեսում է ջրային ռեսուրսների բաշխում: Ըստ այս համաձայնագրի՝ Իսլամաբադը վերահսկողություն է ստացել Ինդոսի և դրա վտակների՝ Չենաբի և Ջելամի նկատմամբ, որոնք հոսում են Հնդկաստանի տարածքից։ Սակայն Հնդկաստանն, ըստ պայմանագրի, կարող է դրանց ջուրն օգտագործել հարակից դաշտերը ոռոգելու և հարակից շրջանների բնակիչների կարիքների համար: Նյու Դելին լիակատար վերահսկողություն է ստացել Բեաս, Ռավի և Սաթլեջ գետերի նկատմամբ:

Ապրիլի 22-ին Ջամու և Քաշմիրում 26 մարդու կյանք խլած ահաբեկչությունից հետո Հնդկաստանի ԱԳՆ-ն հայտարարեց Ինդոսի ջրերի մասին պայմանագրի անհապաղ դադարեցման մասին: Նյու Դելին հայտարարեց ահաբեկչությանը Պակիստանի ներգրավվածության մասին։ Լույս մայիսի 7-ի գիշերը Հնդկաստանի զինված ուժերը սկսեցին «Սինդուր» գործողությունը՝ հարվածներ հասցնելով Պակիստանում տեղակայված ահաբեկիչների թիրախներին: Պակիստանը պատասխան հարվածներ հասցրեց: Մայիսի 10-ին կողմերը հայտնեցին լիակատար հրադադարի մասին: Ինչպես հայտարարել են Հնդկաստանի պաշտոնատար անձինք, «Սինդուր» ռազմական գործողությունը կասեցվել է, բայց չի ավարտվել:

Հայերեն Русский

Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտ»-ը դուրս մնաց հետագա պայքարից

Կոնֆերենցիաների լիգա. «Նոա»-ն դուրս եկավ հաջորդ փուլ, «Փյունիկ»-ը լքում է պայքարը

Փրկարարները հայտնաբերել են մառախուղի պատճառով մոլորված քաղաքացուն

ԶՈՒ ԳՇ պետը ժամկետային զինծառայողների հետ քննարկել է կարգապահության և իրավախախտումների կանխարգելման հարցեր

Հայ-չինական հարաբերությունները գտնվում են քաղաքական երկխոսության բարձր մակարդակի վրա՝ ստանալով ռազմավարական բնույթ. ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ

Հարավային Կովկասում ձևավորվում է խաղաղության, համագործակցության և փոխկապակցվածության նոր ժամանակաշրջան. ՉԺՀ դեսպան

«Սևանի շուրջ» սիրողական հեծանվային արշավի անցկացման համար կհատկացվի շուրջ 23.9 մլն դրամ

Խուդաթյանն Իրանի փոխարտգործնախարարի հետ քննարկել է էներգետիկ և տրանսպորտային ծրագրերը

Սյունիքի և Վայոց ձորի 12 համայնքում կամրապնդվեն աղետներին պատրաստվածության և վաղ ազդարարման կարողությունները

«Wildberries»-ը հաշվարկում է լոգիստիկ ենթակառուցվածքի միջադեպերից տուժած վաճառողների վնասները