Մարզեր

Հիմնանորոգվում է Ճամբարակ քաղաքի թիվ 2 հիմնական դպրոցի մարզադահլիճը

1 րոպեի ընթերցում

Հիմնանորոգվում է Ճամբարակ քաղաքի թիվ 2 հիմնական դպրոցի մարզադահլիճը

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում ՀՀ կառավարության կողմից տրամադրված միջոցներով ընթանում են Ճամբարակի թիվ 2 հիմնական դպրոցի մարզադահլիճի հիմնանորոգման աշխատանքները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Ճամբարակի թիվ 2 հիմնական դպրոցի տնօրեն Կարինե Գրիգորյանը, ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 19 միլիոն 948 հազար դրամ։ Ծրագրով նախատեսված է մարզադահլիճի հատակի, պատերի, առաստաղի, հանդերձարանների, ֆիզղեկի սենյակի, լոգարանների, միջանցքի, սանհանգույցների կապիտալ նորոգում, օդափոխության համակարգի, նոր լուսամուտների տեղադրում ու ցանցապատում, այլ կարգի աշխատանքներ։

Շինարարական աշխատանքներն իրականացված են շուրջ 80 տոկոսով։ 

Ծրագրի իրականացման արդյունքում այս ուսումնական տարվա սկզբից Ճամբարակի թիվ 2 հիմնական դպրոցի աշակերտները ֆիզկուլտուրայի դասերը կանցկացնեն արդի չափորոշիչներին համապատասխան մարզադահլիճում։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում