Վանևան գյուղում մեկնարկել են Գարագաշի փողոցի հիմնանորոգման աշխատանքները
1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Վանևան գյուղում ՀՀ կառավարության կողմից 2025 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ընթանում են Գարագաշի փողոցի հիմնանորոգման աշխատանքները։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից, Վանևանի Գարագաշի փողոցի հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 108 միլիոն դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Վարդենիսի համայնքապետարանը։
Ծրագրով նախատեսված է ճանապարհի երթևեկելի մասի հիմնանորոգում՝ 1037 գծամետր երկարւթյամբ և 5496 քմ մակերեսով, ջրահեռացման համակարգի կառուցում, կահավորում և գծանշում։
Շինարարական աշխատանքները, որոնք իրականացնում է «Շանթ-Սեյրան» ՍՊԸ-ն, մեկնարկել են հուլիսի 14-ից և կավարտվեն հոկտեմբերին։