Միացյալ Նահանգներ

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ ժամանած ուկրաինացիներին թույլ կտա մնալ երկրում

1 րոպեի ընթերցում

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ ժամանած ուկրաինացիներին թույլ կտա մնալ երկրում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է երկիր ժամանած Ուկրաինայի քաղաքացիներին թույլ տալ մնալ ԱՄՆ-ում մինչև մարտական գործողությունների ավարտը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին նա ասել է՝ ի պատասխան Deutsche Welle-ի թղթակցի համապատասխան հարցին:

«Այո: Կարծում եմ՝ մենք դա կանենք։ Մեզ մոտ շատ մարդիկ են եկել Ուկրաինայից: Եվ մենք աշխատում ենք նրանց հետ», - ասել է Թրամփը։

Deutsche Welle-ն հիշեցնում է, որ ԱՄՆ-ում է գտնվում ավելի քան 180 000 ուկրաինացի, որոնք այնտեղ են նախկին նախագահ Ջո Բայդենի՝ «Միավորվելով հանուն Ուկրաինայի» ծրագրի շրջանակներում, որն ուկրաինացիներին թույլ էր տալիս ապրել և աշխատել ԱՄՆ-ում երկու տարի՝ երկարաձգման հնարավորությամբ։ Թրամփի վարչակազմը, սակայն, կասեցրել էր ծրագիրը՝ տասնյակ հազարավոր ուկրաինացիների թողնելով անորոշության մեջ։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում