Զելենսկին ստորագրել է Ուկրաինայի անվտանգության ծառայությունն ամրապնդելու մասին օրենք

1 րոպեի ընթերցում

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ստորագրել է օրենք, որն ընդլայնում է Ուկրաինայի անվտանգության ծառայության լիազորությունները և ավելացնում աշխատակիցների թիվը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Deutsche Welle-ն, այդ մասին Ուկրաինայի նախագահը հայտարարել է տեսաուղերձում։

«Ստորագրել եմ օրենք, որն ամրապնդում է Անվտանգության ծառայությունը՝ դրան տալով ավելի շատ հնարավորություններ իրականացնելու իր մարտական առաքելությունները և ոչնչացնելու օկուպանտին, ինչպես նաև անցկացնելու հատուկ գործողություններ Ուկրաինայի պաշտպանության համար։ Մասնավորապես, կավելացվի Հատուկ գործողությունների կենտրոնի անձնակազմի թվաքանակը, որը կոչվում է նաև «Ալֆա» ստորաբաժանում, որն ամենաարդյունավետն է», - ասել է Զելենսկին։

Գերագույն Ռադայի կայքում հրապարակված օրինագծի մեջ նշված է, որ ռազմական դրության ժամանակ Հատուկ գործողությունների կենտրոնում կաշխատի ոչ պակաս, քան 10 000 մարդ։ Ընդհանուր առմամբ՝ խաղաղ ժամանակ Անվտանգության ծառայության աշխատակիցների թիվը կկազմի 37 000, իսկ ռազմական դրության ընթացքում՝ 41 000 մարդ, ինչը կախված կլինի երկրի զորահավաքի պլանից։

Հայերեն

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ

Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ

Հոկտեմբերի 12-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 11-ի միջոցառումներ

Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես

Գյումրիում կանցկացվի «Բանկերը և փոքր ու միջին բիզնեսը մեկ տեղում» էքսպոն

Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը

Զելենսկին Կիևի հարձակման ենթարկվելուց հետո քննադատել է ռուսական նավթամթերքի արտահանման սահմանափակումների թուլացումը

Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա

Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներն ու անվտանգության երաշխիքները