3 րոպեի ընթերցում
«Տրանսիմպեքս» ընկերությունը, լինելով Հայաստանի առաջատար միջազգային բեռնափոխադրողներից և FedEx-ի բացառիկ ներկայացուցիչը Հայաստանում, արդեն երրորդ տարին անընդմեջ հանդես է գալիս որպես հովանավոր Տավուշի ամենասպասված ամառային միջոցառմանը՝ «Կողբ Վարդավառ» փառատոնին։
Այս տարի ընկերությունը մասնակցում էր իր TEX առաքման ծառայությամբ, որը դռնից դուռ սուրհանդակային ծառայություն է մատուցում ամբողջ Հայաստանում։ Այն հայտնի է արագությամբ, ճկունությամբ և հուսալիությամբ, իր աջակցությամբ նպաստում է ոչ միայն փառատոնի հաջող անցկացմանը, այլև համայնքի տնտեսական ու մշակութային զարգացմանը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Տրանսիմպեքս» ընկերության տնօրեն Արթուր Աբովյանը, խոսելով փառատոնին ընկերության շարունակական մասնակցության մասին, նշեց․ «Մենք մեծ ուրախությամբ շարունակում ենք աջակցել «Կողբ Վարդավառ» փառատոնին։ Մեզ համար կարևոր է, որ մեր աջակցությունը ոչ միայն տոնակատարությանը, այլև համայնքի զարգացմանն ուղղված նախաձեռնություններին խթան է տալիս։ Տավուշը բացառիկ տարածաշրջան է, և մենք hպարտ ենք այս գեղեցիկ ավանդույթի կողքին լինելու համար»։
«Կողբ Վարդավառ»-ը տարիներ շարունակ դարձել է ոչ միայն ջրային խաղերի և ուրախության տոն, այլև Տավուշի մշակութային այցեքարտը՝ համատեղելով ավանդույթը, արվեստը, երաժշտությունը և համայնքային զարգացումը։
Այս տարի փառատոնին մասնակցել են հազարավոր մարդիկ Հայաստանի տարբեր անկյուններից և արտերկրից։
«Տրանսիմպեքս» ընկերությունը հիմնադրվել է 1998 թվականին և ավելի քան 25 տարի լոգիստիկ ոլորտի առաջատար կազմակերպություն է՝ առաջարկելով միջազգային էքսպրես առաքումներ աշխարհի 220 երկրներ և տարածքներ, ներհանրապետական սուրհանդակային ծառայություններ, բեռնափոխադրումներ, մաքսային միջնորդական ծառայություններ։
Ընկերությունը 2000 թվականից սկսած FedEx-ի բացառիկ ներկայացուցիչն է Հայաստանում։ 2015 թվականից սկսած՝ հանդիսանում է Major Express-ի ներկայացուցիչը, իսկ 2024 թվականից սկսած՝ ընկերությունն իր TEX առաքման ծառայության միջոցով ուղիղ համագործակցում է չինական էլեկտրոնային առևտրի հսկա TEMU հարթակի հետ՝ ապահովելով ծանրոցների առաքումը ՀՀ-ն ողջ տարածքում։