Իրանցի պրոֆեսորի կարծիքով՝ Հայաստան-Իրան հարաբերությունները պետք է հիմնված լինեն ազգային անվտանգության փաստաթղթի վրա

2 րոպեի ընթերցում

Թեհրանի համալսարանի պրոֆեսոր Մոհամմադ Ջաֆար Ջավադի Արջմանդի կարծիքով՝ Հայաստանի ու Իրանի միջև հարաբերությունները պետք է հիմնված լինեն ազգային անվտանգության փաստաթղթի վրա։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է IRNA-ն, պրոֆեսորը նման տեսակետ է հայտնել Թեհրանի համալսարանի և IRNA գործակալության՝ ««Իրան-Հայաստան հարաբերություններ. անցում տարածաշրջանային և համաշխարհային նոր կարգի» խորագիրը կրող համատեղ հանդիպմանը։  

«Երկրները զարգացնում են հարաբերություններն այլ երկրների հետ՝ հիմնվելով ազգային անվտանգության փաստաթղթի վրա, բայց մենք վերջին մի քանի տասնամյակների ընթացքում Հայաստանի հետ հարաբերությունները զարգացրել ենք՝ հիմնվելով այժմեական խնդիրների վրա»,-ասել է պրոֆեսորը։ 

Նա շեշտել է, որ Իրանը պետք է ուսումնասիրի և հասկանա, թե որքանով է իրականացվել հարևանների, այդ թվում՝ Հայաստանի հետ հարաբերությունների բարելավման հեռանկարները՝ բացահայտելով հնարավորություններն ու սպառնալիքները։ 

Պրոֆեսոր Արջմանդի դիտարկմամբ՝ Իրանը չի կարող ներկա աշխարհում մեկուսացված, ռազմավարական մեկուսացման մեջ գտնվող երկիր համարվել, քանի որ  այն ունի բազմաթիվ հնարավորություններ և պետք է վարի հարևանության, բազմակողմանիության և արևելագիտության հավասարակշռված քաղաքականություն։

Հայերեն English فارسی Français Русский 中文

Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ին օգնությունը կգնահատվի որպես մասնակցություն ագրեսիային

Կոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը գերազանցել է 5000-ը

Պաղեստինի վարչապետը դատապարտել է իսրայելական ուժերի և վերաբնակների հարձակումները

Ֆրանսիան կարտաքսի իրանցի երկու դիվանագետի՝ դեսպանատան աշխատակիցների հետ կապված միջադեպից հետո

Զինված ուժերում կարգապահության մակարդակի բարձրացումը մեր առաջնահերթություններից է. Սուրեն Պապիկյան

Երևանում և մի քանի մարզում օգոստոսի 19-24-ին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Ցուցակվել են «Սոլիս»-ի պարտատոմսերը. Շուկա ստեղծողն Ամերիաբանկն է

Այս տարի լոլիկի մթերման գինը Հայաստանում սահմանվել է 40-80 դրամ. էկոնոմիկայի նախարար

Ղալիբաֆը հայտարարել է, որ Թեհրանի վրա ճնշումն ԱՄՆ-ին չի օգնի համաձայնագիր կնքել

Նիդեռլանդները և Ճապոնիան դատապարտել են ԱՄՆ-ի կողմից ՄՔԴ-ի պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցների սահմանումը