Սարի թաղում բռնկված հրդեհը մեկուսացվել է
1 րոպեի ընթերցում

Երևան քաղաքի Սարի Թաղում բռնկված հրդեհը մեկուսացվել է:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՀՀ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը:
«Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը: Դեպի հարակից բնակելի տներ տարածվելու վտանգը չեզոքացված է: Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են»,-հայտնել է Սարգսյանը:
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հուլիսի 29-ին ժամը 11:33-ին ահազանգ էր ստացվել, որ Երևան քաղաքի Սարի Թաղում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր էին մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը: