Աշխարհ

Մինսկի երկնքում անօդաչու է խոցվել

1 րոպեի ընթերցում

Մինսկի երկնքում անօդաչու է խոցվել

Բելառուսի հակաօդային պաշտպանության ուժերը գիշերը մոտավորապես ժամը 2-ին Մինսկի երկնքում հայտնաբերել են անհայտ անօդաչու թռչող սարք, որը ճնշվել է ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Telegram-ում հաղորդագրություն է տարածել Բելառուսի պաշտպանության նախարարությունը։

ԱԹՍ-ն ընկել է քաղաքի փողոցներից մեկում։ Տուժածներ չկան։

«Հաշվի առնելով տվյալ իրավիճակը՝ օպերատիվ կերպով ձեռնարկվում են լրացուցիչ միջոցառումներ՝ օդային տարածքի օգտագործման նկատմամբ վերահսկողությունը ուժեղացնելու համար», - նշված է հաղորդագրության մեջ։

Ըստ գերատեսչության՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անձամբ վերահսկում է իրավիճակը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում