Զապորոժիեի ուղղիչ գաղութին ռուսական ավիահարվածների հետևանքով 17 մարդ է զոհվել

2 րոպեի ընթերցում

Ռուսական ուժերը հուլիսի 28-ին, մոտավորապես ժամը 23:28-ին չորս կառավարվող ավիառումբերով հարված են հասցրել Բելենկովի ուղղիչ գաղութին, որի հետևանքով զոհվել է 17 մարդ, 42 մարդ՝ վիրավորվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Facebook-ում հայտնել է Ուկրաինայի Պետական ​​քրեակատարողական ծառայությունը։

Գերատեսչությունը հայտնում է, որ հարձակման հետևանքով գաղութի շտաբը և կարանտինային գոտին «զգալիորեն վնասվել են», իսկ ճաշարանը՝ «լիովին ավերվել»:

Ռուսաստանը չի մեկնաբանել Զապորոժիեի մոտակայքում գաղութին հարվածի մասին հաղորդագրությունները։

Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտնել են, որ գիշերը ռուսական կողմը 37 անօդաչու թռչող սարք և 2 բալիստիկ հրթիռ է արձակել երկրի վրա։ Դնեպրոպետրովսկի մարզի Կամենսկոյե քաղաքում 2 մարդ է զոհվել, 5-ը՝ վիրավորվել։ Վիրավորներից մեկը հղի կին է։ Վնասվել են բուժհաստատություններ։

ՌԴ պաշտպանության նախարարությունն էլ հայտնել է ուկրաինական 74 ԱԹՍ խոցելու մասին։ Ռոստովի մարզի Սալսկ քաղաքում 1 մարդ է զոհվել։ Երկաթուղային կայարանում հրդեհ է բռնկվել։ Գնացքների երթևեկությունը որոշ ժամանակով դադարեցվել է։ 

Ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով Բելգորոդի մարզում 1 մարդ է զոհվել, Կուրսկի մարզում 2 մարդ է վիրավորվել։ 

Հայերեն Русский

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա