ՀՀ շրջակա միջավայրի նախարարը հանդիպում է ունեցել Կանաչ կլիմայի հիմնադրամի քարտուղարության պատվիրակության հետ

3 րոպեի ընթերցում

Հայաստանի շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպում է ունեցել Կանաչ կլիմայի հիմնադրամի (GCF) քարտուղարության պատվիրակության հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՇՄ-նախարարությունից հայտնում են, որ հանդիպման հիմնական նպատակն էր հիմնադրամի գործունեության պաշտոնական ներկայացումը, ինչպես նաև Հայաստանի և ԿԿՀ-ի միջև ձևավորված դրական, կառուցողական և ընդլայնվող համագործակցության վերահաստատումը։

Հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը, «Բնապահպանական ծրագրերի իրականացման գարսենյակ» ՊՀ տնօրեն Արմեն Եսոյանը։

Քննարկումների ընթացքում կողմերն անդրադարձել են GCF-ի կողմից առաջարկվող
ֆինանսական, տեխնիկական և փորձագիտական աջակցության գործիքակազմին։

Քննարկվել են այն ուղղությունները, որոնցում հնարավոր է առավել արդյունավետ
արդյունքների հասնել համատեղ ջանքերով՝ հատկապես՝ ազգային կլիմայական
քաղաքականության իրականացման, բնապահպանական ծրագրերի իրագործման և կայուն զարգացման համատեքստում։ GCF-ի պատվիրակության ներկայացուցիչները ներկայացրել են մի շարք հաջողված ծրագրեր, որոնք իրականացվել են այլ երկրներում և կարող են օրինակ ծառայել նաև Հայաստանի համար։

Հանդիպման առանցքային թեմաներից էր 2026 թվականին Հայաստանում կայանալիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի համաժողովի՝ COP17-ի կազմակերպումը։

Նախարարը գործընկերներին ներկայացրել է ՀՀ կառավարության պատրաստակամությունն ու մոտեցումները համաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու ուղղությամբ։ Քննարկվել են օրակարգային հնարավոր ուղղությունները, կազմակերպչական հարցերը, ինչպես նաև GCF-ի ներգրավման հնարավորությունները՝ փորձագիտական աջակցություն, ծրագրային համագործակցություն և կազմակերպչական որոշ բաղադրիչների համաֆինանսավորում։

Նախարարը նշել է, որ COP17-ը բացառիկ հնարավորություն է Հայաստանի համար՝ միջազգային հարթակում հանդես գալու որպես պատասխանատու, հեռանկարային և համագործակցող գործընկեր։ Համաժողովը դիտարկվում է նաև որպես կարևոր հարթակ՝ գլոբալ փորձն ու ռեսուրսները համախմբելու՝ ի նպաստ կենսաբազմազանության պահպանման, էկոհամակարգերի դիմակայունության և կլիմայական մարտահրավերների արդյունավետ հաղթահարման։

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ շարունակելու խորացնել համագործակցությունը՝ նպատակ ունենալով համատեղ զարգացնել նախաձեռնություններ, խթանել նոր ծրագրեր և ամրապնդել Հայաստանի դիրքը միջազգային բնապահպանական գործընկերային ցանցում։

Հայերեն Français

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ

Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ

Հոկտեմբերի 12-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 11-ի միջոցառումներ

Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես

Գյումրիում կանցկացվի «Բանկերը և փոքր ու միջին բիզնեսը մեկ տեղում» էքսպոն

Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը

Զելենսկին Կիևի հարձակման ենթարկվելուց հետո քննադատել է ռուսական նավթամթերքի արտահանման սահմանափակումների թուլացումը

Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա

Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներն ու անվտանգության երաշխիքները