Վերանորոգվում է Վարդաձոր գյուղի միջնակարգ դպրոցը
1 րոպեի ընթերցում

ՀՀ կառավարության կողմից իրականացվող «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակներում 2025 թվակաին հուլիսից ընթանում են Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Վարդաձոր գյուղի միջնակարգ դպրոցի վերանորոգման աշխատանքները։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Վարդաձորի միջնակարգ դպրոցի տնօրեն Գևորգ Ներսիսյանը, դպրոցի վերանորոգման աշխատանքներն իրականացվում են ՀՀ պետբյուջեի միջոցների հաշվին, ծրագրի իրականացման պայմանագրային արժեքը կազմում է 202 միլիոն դրամ։
Ծրագրով նախատեսված է շենքի տանիքի մասնակի նորոգում, բացօթյա մարզահրապարակի, վինիլային հատակի կառուցում, պատերի ներքին ու արտաքին հարդարում, սանհանգույցների, կոյուղու, ջեռուցման համակարգի նորոգում, նոր դռների տեղադրում, այլ կարգի աշխատանքներ։
Շինարարական աշխատանքները նախատեսված է ավարտել առաջիկա չորս ամիսների ընթացքում։