Մարզեր

Երանոս գյուղում Մարտունու տարածքի պատմամշակութային հուշարձանները պատկերող երկու ավտոկանգառ է կառուցվել

1 րոպեի ընթերցում

Երանոս գյուղում Մարտունու տարածքի պատմամշակութային հուշարձանները պատկերող երկու ավտոկանգառ է կառուցվել

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Երանոս գյուղի կենտրոնական փողոցում ՀՀ կառավարության կողմից 2024 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում Մարտունու տարածքի պատմամշակութային հուշարձանները պատկերող երկու ավտոկանգառ է կառուցվել։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Երանոսի վարչական ղեկավար Սաշա Բավեյանը, Երանոսի ավտոկանգառների կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 8 միլիոն 320 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։

2024 թվականի նոյեմբերից մեկնարկած շինարարական աշխատանքներն արդեն ավարտվել են։  

Ծրագրի իրականացման արդյունքում Երանոս գյուղի բոլոր բնակիչներն արդեն օգտվում են ժամանակակից, Մարտունի համայնքի պատմության և բնության հուշարձանները պատկերող, ճանաչողական ու  զբոսաշրջային նշանակությունը գովազդող ավտոկանգառներից։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում