Ռուսաստան

Ռուսաստանն ու Ուկրաինան գիշերվա ընթացքում երկկողմ հարձակումներ են իրականացրել

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանն ու Ուկրաինան գիշերվա ընթացքում երկկողմ հարձակումներ են իրականացրել

Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում հուլիսի 28-ի լույս գիշերը ռուսական կողմի օդային  հարձակման հետևանքով վիրավորվել է ութ մարդ, այդ թվում՝ 3-ամյա երեխա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է Reuters-ը։

Տեղի իշխանությունները հայտնել են, որ վիրավորներից չորսը հոսպիտալացվել են։

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն «Տելեգրամ»-ի իր էջում հայտնել է, որ վիրավորները բազմաբնակարան շենքի բնակիչներ են։ Նա նշել է, որ ռուսական կողմի հարձակման հետևանքով վնասվել են շենքի 6-11-րդ հարկերի պատուհանները։

Իր հերթին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ նախորդ գիշեր ոչնչացրել է ուկրաինական 7 անօդաչու թռչող սարք, հայտնում է TASS-ը։

 

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում