Միացյալ Նահանգներ

Samsung-ը կօգնի Tesla-ին նոր սերնդի չիպերի արտադրության հարցում

2 րոպեի ընթերցում

Samsung-ը կօգնի Tesla-ին նոր սերնդի չիպերի արտադրության հարցում

Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը հայտարարել է, որ հարավկորեական Samsung ընկերությունը կօգնի էլեկտրոմոբիլների արտադրությամբ զբաղվող Tesla ընկերությանը նոր սերնդի AI6 չիպերի արտադրության հարցում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին Tesla ընկերության հիմնադիր ղեկավարը հայտնել է X-ի իր էջում։

«Samsung-ի հսկայական նոր գործարանը Տեխասում նվիրված կլինի Tesla-ի նոր սերնդի AI6 չիպերի արտադրությանը։ Դժվար է գերագնահատել դրա ռազմավարական կարևորությունը»,- նշել է Մասկը։

Նա հայտնել է նաև, որ հարավկորեական ընկերությունը համաձայնել է թույլատրել  Tesla-ին օգնել արտադրության արդյունավետությունը մեծացնելու հարցում։

Forbes-ի փոխանցմամբ, Մասկի հայտարարությունից կարճ ժամանակ առաջ Samsung-ը կարգավորող մարմիններին ներկայացված հայտարարության մեջ հայտնել էր, որ 16.5 միլիարդ դոլարի պայմանագիր է կնքել «խոշոր համաշխարհային ընկերության» հետ։

Պայմանագիրը կգործի մինչև 2033 թվականի վերջը, իսկ Samsung-ի կիսահաղորդիչների արտադրության գործարանը Տեխաս նահանգի Թեյլոր բնակավայրում ակնկալվում է, որ կգործի 2026 թվականից։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում