Հասարակական

Բարեկամության մետրոյի մոտակայքում բախվել են ավտոբուսներ. կան տուժածներ

1 րոպեի ընթերցում

Բարեկամության մետրոյի մոտակայքում բախվել են ավտոբուսներ. կան տուժածներ

Դեռեւս չպարզված հանգամանքներում հուլիսի 26-ին ժամը 21:30-ի սահմաններում Բարեկամության մետրոյի մոտակայքում բախվել են թիվ 3 և թիվ 57 երթուղիները սպասարկող տրանսպորտային միջոցները։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետարանի «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի մամուլի խոսնակ Գեղամ Ասատրյանը՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով։ 

«Վթարի հետեւանքով, ըստ նախնական տվյալների, կան թեթև մարմնական վնասվածքներ ստացած ուղևորներ, որոնք տեղափոխվել են մայրաքաղաքի բժշկական կենտրոններ։

Ըստ անհրաժեշտության՝ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։ Շուտափույթ ապաքինում ենք մաղթում մեր քաղաքացիներին»,- նշված է գրառման մեջ։

Դեպքի վերաբերյալ «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ ՆԳ նախարարության մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը հստակեցրեց՝ նախնական տվյալներով՝ ԲԿ է տեղափոխվել 4 տուժած։ 

Այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում