Աշխարհ

Ֆրանսիայում ավտոռալլիի մասնակիցը մահացու վրաերթի է ենթարկել երկու մարդու

1 րոպեի ընթերցում

Ֆրանսիայում ավտոռալլիի մասնակիցը մահացու վրաերթի է ենթարկել երկու մարդու

Ֆրանսիայի կենտրոնական մասում գտնվող Պյուի-դը-Դոմ դեպարտամենտում ավտոռալլիին մասնակցող վարորդը վրաերթ է կատարել, որի հետևանքով զոհվել է երկու մարդ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Montagne տարածաշրջանային հրատարակությունը։ 

«Շատ լուրջ վթար է տեղի ունեցել շաբաթ օրը՝ հուլիսի 26-ի առավոտյան, Պյուի-դը-Դոմի Արլանկի (քաղաքի՝ խմբ.) մոտ գտնվող Rally de la Fourme-ի ընթացքում։ Մասնակիցներից մեկի մեքենան շեղվելով ճանապարհից՝ մխրճվել է հանդիսատեսների խմբի մեջ։ Երկու հոգի մահացել է»,- հաղորդում է լրատվամիջոցը։

Նշվում է, որ ևս մեկ մարդ լրջորեն տուժել է. նա տեղափոխվել է հիվանդանոց։ Մեկ այլ հանդիսական ստացել է թեթև վնասվածքներ։ Դեպքի վայրում աշխատում են ժանդարմները և փրկարարները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում