Քաղաքականություն

Իտալիան պատրաստ է ճանաչել Պաղեստինի Պետությունը միայն դրա իրական ստեղծումից հետո

1 րոպեի ընթերցում

PARIS, FRANCE - JUNE 9: Protesters raise Palestinian flags and hold signs at Place de la Republique in Paris, on June 09, 2025, calling for the release of the passengers of the sailing boat Madleen, intercepted in international waters by the Israeli army. (Photo by Umit Donmez/Anadolu via Getty Images)
PARIS, FRANCE - JUNE 9: Protesters raise Palestinian flags and hold signs at Place de la Republique in Paris, on June 09, 2025, calling for the release of the passengers of the sailing boat Madleen, intercepted in international waters by the Israeli army. (Photo by Umit Donmez/Anadolu via Getty Images)

Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին հայտարարել է պաղեստինյան պետությունը ճանաչելու պատրաստակամության մասին, սակայն նշել է, որ հակաարդյունավետ է համարում մինչ դրա ստեղծումը նման քայլի դիմելը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նրա խոսքերը վկայակոչում է Jerusalem Post թերթը։

«Ես վճռականորեն աջակցում եմ պաղեստինյան պետությանը, բայց դեմ եմ այն ճանաչելուն` նախքան դրա ստեղծումը»,- լրատվամիջոցի փոխանցմամբ՝ հայտարարել է Մելոնին։

Նախօրեին Իտալիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ պաղեստինյան պետության ճանաչումը պետք է տեղի ունենա պաղեստինցիների կողմից Իսրայելի ճանաչման հետ միաժամանակ։

Նույն օրը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ սեպտեմբերին կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Փարիզը կճանաչի Պաղեստինի Պետությունը։ Մակրոնի այս հայտարարությանը կտրականապես դեմ էին արտահայտվել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, սակայն մի շարք երկրներ ողջունել են այն։

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերն էլ հայտարարել էր, որ Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման ուղիներից մեկը պաղեստինյան պետության ստեղծումն է։

 

Կարդացեք հոդվածը` FrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում