Բացահայտվել են ՊԵԿ պաշտոնատար անձանց կողմից բրոքերային ծառայություններ մատուցող տնտեսվարողից կաշառք ստանալու դեպքեր

3 րոպեի ընթերցում

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված նյութերի հիման վրա նախաձեռնված քրեական վարույթով պարզվել է, որ 2024 թվականից ՀՀ պետական եկամուտների կոմիտեի համապատասխան ստորաբաժանման պետի տեղակալի պաշտոնը զբաղեցրած անձը ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում ծանոթանալով և մտերիմ հարաբերություններ հաստատելով բրոքերային ծառայություններ մատուցող տնտեսվարողի հետ, վերջինիս հետ եկել է հանցավոր համաձայնության՝ կաշառքի դիմաց 2024-2025 թթ. ընթացքում ՀՀ ներկրված բեռների մաքսային ձևակերպումների ընթացքում նույնանման ապրանքները ցածր արժեքով մաքսազերծելու, հարկերը պակաս հաշվարկելու, ներմուծող տնտեսվարողներին ոչ հասանելի անհրաժեշտ տվյալներ տրամադրելու և հովանավորչության շուրջ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից, արդյունքում՝ հիշյալ պաշտոնյան 2024 թվականի նոյեմբերի 23-ին բրոքերային ծառայություններ մատուցող անձից կաշառք է ստացել:

«Բացի այդ, նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ՊԵԿ նույն ստորաբաժանման ավագ մաքսային տեսուչը վերը նշված պաշտոնատար անձի գիտությամբ և հրահանգով 2024-2025 թվականներին ՀՀ ներկրված բեռները կրկին ցածր արժեքով մաքսազերծելու և հովանավորչության համար բրոքերային ծառայություններ մատուցող նույն տնտեսվարողից ստացել է կաշառք:

Կաշառք ստանալու համար ՊԵԿ երկու պաշտոնատար անձանց մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Նրանց կաշառք տալու համար բրոքերային ծառայություններ մատուցող տնտեսվարողին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ):

ՊԵԿ ստորաբաժանման պետի տեղակալի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, իսկ տնտեսվարողի նկատմամբ՝ տնային կալանքը և գրավը»,- ասվում է հաղորդագրության մեջ :

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:

Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Հայերեն

ՆԳՆ-ն իրազեկում է խորհրդարանական ընտրությունների քվեարկության օրը գործող սահմանափակումների մասին

Ազովի ծովում բեռնատար նավերի վրա անօդաչու սարքերի հարձակման հետևանքով զոհվել են Ադրբեջանի քաղաքացիներ

Բալթիկ ծովում սկսվել է ՆԱՏՕ-ի զորավարժությունների ակտիվ փուլը

Լիբանանի բանակը վերականգնել է Դիբբին քաղաքի նկատմամբ վերահսկողությունը՝ իսրայելական ուժերի դուրսբերումից հետո

Լավրովը հայտնել է, որ ԱՄՆ-ի գործողություններն աշխարհում չեն տեղավորվում որևէ իրավական շրջանակի մեջ

Դատախազությունը պետշահերի հայց է ներկայացրել դատարան՝ «Արարատցեմենտ»-ի մասնավորեցման գործընթացում հայտնաբերած խախտումների հիմքով

Բազմամիլիոնանոց ֆինանսական հոսքեր, կրիպտոդրամապանակներով իրականացվող փոխանցումներ. ՊԵԿ-ը բացահայտել է խաղային հարթակների կազմակերպված ստվերային սխեմա

Ժողովուրդն է լինելու հաղթողը առաջիկա ընտրությունների արդյունքում. Փաշինյան

ԱԷՄԳ-ն կշարունակի ամեն բան անել միջուկային վթարը կանխելու համար. Գրոսի

Շախմատի կանանց անհատական ԵԱ-ի ավարտին մնացել է մեկ տուր