ԱՄՆ-ն մտադիր է Ռուսաստանի հետ քննարկել միջուկային զինաթափման հեռանկարները

1 րոպեի ընթերցում

Official portrait of President Donald J. Trump, Friday, October 6, 2017. (Official White House photo by Shealah Craighead)

Միացյալ Նահանգները ակնկալում է մոտ ապագայում Ռուսաստանի հետ սկսել հետագա միջուկային զինաթափման հեռանկարների քննարկումը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ՏԱՍՍ-ի խնդրանքով մեկնաբանելով Վաշինգտոնի և Մոսկվայի կողմից ռազմավարական հարձակողական զենքի հետագա կրճատման և սահմանափակման միջոցառումների մասին նոր համաձայնագրի կնքման հեռանկարները։

«Սա այն պայմանագիրը չէ, որի ժամկետի ավարտը դուք ցանկանում եք։ Մենք սկսել ենք աշխատել դրա վրա », - նշել է Թրամփը՝ աշխարհի համար խնդիր համարելով ռազմավարական հարձակողական զենքի հետագա կրճատման և սահմանափակման միջոցառումների մասին պայմանագրի ժամկետի ավարտը։

Հայերեն English Français Русский