ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանն այցելել է Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրեր, ծանոթացել ծրագրերին, կով կթել

2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին այցելել է Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրեր, ծանոթացել տեղում իրականացվող տարաբնույթ ծրագրերի ընթացքին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ֆրանսիայի դեսպանը նշել է X-ի իր միկրոբլոգում։

«Այց Գեղարքունիքի մարզի Ծաղկունք գյուղի դիսպանսեր, որը վերանորոգվել է  «Բժշկական օգնություն և զարգացում» ֆրանսիական ՀԿ-ի կողմից՝ Գրենոբլ քաղաքի և Գեղարքունիքի մարզպետարանի աջակցությամբ։ Ֆրանսիայի և Հայաստանի միջև ապակենտրոնացված համագործակցությունը տարածվում է ողջ երկրով մեկ»,-ասված է դեսպան Դըկոտինյիի գրառման մեջ։

Ֆրանսիայի դեսպանը հայտնել է նաև Խաչաղբյուր համայնք կատարած այցի մասին. հաջորդ հրապարակումը նվիրված է հայ միգրանտներին, որոնք կամավոր վերադարձի օգնություն են ստանում Ֆրանսիայի ներգաղթի և ինտեգրման գրասենյակից։ «Ֆրանսիայի ներգաղթի և ինտեգրման գրասենյակի (OFII) աջակցությամբ նրանք վերադարձել են Հայաստան և գյուղում սկսել զբաղվել տնտեսական գործունեությամբ»,- նշել է Օլիվիե Դըկոտինյին։

Դեսպանը Խաչաղբյուրում ներկայացրել է կով կթելու իր փորձառությունը. «Ծանոթացա կով կթելու տեխնիկային տիկին Գալստյանի և նրա կովի՝ Սոնայի հետ, որը ձեռք է բերվել Ֆրանսիայի ներգաղթի և ինտեգրման գրասենյակի (OFII) աջակցությամբ՝ սատարելու նրա (տիկին Գալստյանի-խմբ.) հայրենիք վերադարձը»։

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը ներկա է գտնվել նաև «Սևան Ստարտափ Սամմիթ 2025»-ին։

Հայերեն العربية Español Русский

Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե

Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանատազումն ու սահմանագծումը կիրականացվի բարեկամական ռեժիմով․ Կոբախիձե

Նիկոլ Փաշինյանը երեխաների հետ դպրոցական ավտոբուսով Աճարկուտից գնացել է Կիրանցի դպրոց

ՆԳՆ ղեկավար կազմը հարգանքի տուրք է մատուցել հանուն հայրենիքի և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հիշատակին

Նիկոլ Փաշինյանն այցելել է Լուսաձորի նորակառույց դպրոց

Ի՞նչ վաճառել Հայաստանում առցանց․ աճող կատեգորիաներ և Wildberries-ի թիմի խորհուրդները

Արարատ Միրզոյանը Իրանում կհանդիպի այդ երկրի բարձրաստիճան ղեկավար պաշտոնյաների հետ

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Հաղարծնի վանքում

ՀՀ ԶՈՒ հրետանային ստորաբաժանումը վարժանք է անցկացրել «Տորք» հաուբիցներով

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվ