ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանն այցելել է Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրեր, ծանոթացել ծրագրերին, կով կթել
3 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին այցելել է Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրեր, ծանոթացել տեղում իրականացվող տարաբնույթ ծրագրերի ընթացքին։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ֆրանսիայի դեսպանը նշել է X-ի իր միկրոբլոգում։
🇫🇷🇦🇲 Այց Գեղարքունիքի մարզի Ծաղկունք գյուղի դիսպանսեր, որը վերանորոգվել է «Բժշկական օգնություն և զարգացում» ֆրանսիական ՀԿ-ի կողմից՝ Գրենոբլ քաղաքի և Գեղարքունիքի մարզպետարանի աջակցությամբ։
— Olivier Decottignies (@O_Decottignies) July 25, 2025
➡️ Ֆրանսիայի և Հայաստանի միջև ապակենտրոնացված համագործակցությունը տարածվում է ողջ երկրով… pic.twitter.com/RADraK9S1H
«Այց Գեղարքունիքի մարզի Ծաղկունք գյուղի դիսպանսեր, որը վերանորոգվել է «Բժշկական օգնություն և զարգացում» ֆրանսիական ՀԿ-ի կողմից՝ Գրենոբլ քաղաքի և Գեղարքունիքի մարզպետարանի աջակցությամբ։ Ֆրանսիայի և Հայաստանի միջև ապակենտրոնացված համագործակցությունը տարածվում է ողջ երկրով մեկ»,-ասված է դեսպան Դըկոտինյիի գրառման մեջ։
Ֆրանսիայի դեսպանը հայտնել է նաև Խաչաղբյուր համայնք կատարած այցի մասին. հաջորդ հրապարակումը նվիրված է հայ միգրանտներին, որոնք կամավոր վերադարձի օգնություն են ստանում Ֆրանսիայի ներգաղթի և ինտեգրման գրասենյակից։ «Ֆրանսիայի ներգաղթի և ինտեգրման գրասենյակի (OFII) աջակցությամբ նրանք վերադարձել են Հայաստան և գյուղում սկսել զբաղվել տնտեսական գործունեությամբ»,- նշել է Օլիվիե Դըկոտինյին։
Հայ միգրանտների հետ Գեղարքունիքի Խաչաղբյուր գյուղում, ովքեր կամավոր վերադարձի օգնություն են ստանում Ֆրանսիայի ներգաղթի և ինտեգրման գրասենյակից։
— Olivier Decottignies (@O_Decottignies) July 25, 2025
➡️ Ֆրանսիայի ներգաղթի և ինտեգրման գրասենյակի (OFII) աջակցությամբ նրանք վերադարձել են Հայաստան և գյուղում սկսել զբաղվել տնտեսական… pic.twitter.com/gVswyaVhsl
Դեսպանը Խաչաղբյուրում ներկայացրել է կով կթելու իր փորձառությունը. «Ծանոթացա կով կթելու տեխնիկային տիկին Գալստյանի և նրա կովի՝ Սոնայի հետ, որը ձեռք է բերվել Ֆրանսիայի ներգաղթի և ինտեգրման գրասենյակի (OFII) աջակցությամբ՝ սատարելու նրա (տիկին Գալստյանի-խմբ.) հայրենիք վերադարձը»։
Au village de Khachaghbyur dans le Gegharkunik.
— Olivier Decottignies (@O_Decottignies) July 25, 2025
🐮 Initiation à la traite avec Mme Galstyan et sa vache Sona, acquise avec le soutien de l'Office français de l'immigration et de l'intégration (OFII) pour accompagner son retour au pays. pic.twitter.com/rsoqurWuEn
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը ներկա է գտնվել նաև «Սևան Ստարտափ Սամմիթ 2025»-ին։
Սևանի Ստարտափ Սամմիթին՝
— Olivier Decottignies (@O_Decottignies) July 25, 2025
➡️ 50 երկիր, 250 ստարտափ, 15,000 մասնակից
➡️ Եզակի միջոցառում տարածաշրջանում
➡️ Հայաստանում ազատությունն ու նորարարությունը անբաժան են pic.twitter.com/zWhAGugk7Q