Հայաստանն ու Չեռնոգորիան կշարունակեն համագործակցությունը ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացման վերաբերյալ հարցերում

4 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 21-23-ն աշխատանքային այցով գտնվել է Չեռնոգորիայում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ ԱԳ նախարարության տարածած հաղորդագրության մեջ՝ մանրամասնելով, որ պատվիրակության կազմում են եղել նաև ՀՀ անվտանգության խորհրդի և ՀՀ ներքին գործերի նախարարության ներկայացուցիչներ։

Գերատեսչության փոխանցմամբ՝ հայկական պատվիրակության այցի նպատակն էր ծանոթանալ Չեռնոգորիայի կողմից ԵՄ անդամակցության ուղղությամբ իրականացվող քայլերին, Չեռնոգորիայի օրենսդրական ներդաշնակեցմանը ԵՄ օրենսդրությանը, ԵՄ ոլորտային չափանիշների համապատասխանեցմանը և Հայաստանում դրանց տեղայնացման և կիրառման հնարավորություններին: 

Նշվում է, որ այցի շրջանակներում հանդիպումներ են տեղի ունեցել Չեռնոգորիայի՝ ԵՄ անդամակցության շուրջ գլխավոր բանակցող Պրեդրագ Զենովիչի, գործընթացում ներգրավված առանցքային շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչների՝ Ներքին գործերի նախարարության պետական նախարար Պետար Կոպրիվիցայի, Արդարադատության նախարարության միջազգային համագործակցության և միջազգային իրավական օգնության տնօրինության գլխավոր տնօրեն Բլագոյ Գլեդովիչի, Արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Պերիշա Կաստրատովիչի, Չեռնոգորիայի խորհրդարանի եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահ Իվան Վուկովիչի և Չեռնոգորիայի Պանեվրոպական միության նախագահ Գորդանա Ջուրովիչի հետ: 

«Չեռնոգորական կողմին են ներկայացվել Հայաստան-ԵՄ հարաբերություններում արձանագրված ձեռքբերումները, Հայաստան-ԵՄ իրավապայմանագրային հիմք հանդիսացող փաստաթղթում՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրում ներառված ոլորտներում ԵՄ օրենսդրությանն ու չափանիշներին համապատասխանեցման ուղղությամբ տարվող աշխատանքները, ինչպես նաև քննարկվել է Հայաստան-ԵՄ Գործընկերության նոր օրակարգը»,-ասված է հաղորդագրության մեջ: 

ՀՀ պատվիրակության կողմից ներկայացվել է «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքը, որն արտացոլում է Հայաստանի ժողովրդի եվրոպական ձգտումները: 

ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ կայացած հանդիպումների ընթացքում անդրադարձ է կատարվել նաև մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացի շրջանակներում Չեռնոգորիայի վարած քաղաքականությանը և իրականացված բարեփոխումներին: 

ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել նաև Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական հարցերով փոխվարչապետ Ֆիլիպ Իվանովիչի, Չեռնոգորիայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Էրվին Իբրահիմովիչի ու Եվրոպական գործերի նախարար Մայդա Գորչևիչի հետ: 

«Հաշվի առնելով Չեռնոգորիայի զգալի փորձն ու գրանցած հաջողությունները ԵՄ անդամակցության շուրջ բանակցություններում՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակելու համագործակցությունը ԵՄ հետ հարաբերությունների խորացման վերաբերյալ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերում»,-նշել է ՀՀ ԱԳ նախարարությունը:

Հայերեն English Français Русский Türkçe 中文

Մոհսեն Ռեզային Իրանի իրավունքների և պահանջների վերաբերյալ ԱՄՆ-ի պատասխանը համոզիչ չի համարում

«Silicon Mountains 2026» համաժողովի շրջանակում կայացավ Միկրոէլեկտրոնիկայի 21-րդ միջազգային օլիմպիադայի մրցանակաբաշխությունը

Ավելի քան 100 ընկերություն և նախագգիծ՝ 10-ից ավելի երկրներից. Երևանը պատրաստվում է TOON EXPO-ին

Դոնալդ Թրամփը հայտարարել է տարեվերջից Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնությունը դադարեցնելու մասին

Զելենսկին անիմաստ է համարել Պուտինին Կիև և իրեն Մոսկվա հրավիրելը

Մելանյա Թրամփը Սպիտակ տանը կհամախմբի Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչներին

Տիգրան Սիմոնյանը նշանակվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալի պաշտոնում

Փաշինյանը իրատեսական ժամկետներ է նշել, թե երբ Հայաստանը կարող է ԵՄ-ին անդամակցելու հայտ ներկայացնել

ԱՄՆ նախագահը հայտարարել է Մերձավոր Արևելքում իրավիճակի նկատմամբ լիակատար վերահսկողություն հաստատելու մասին

Դոնալդ Թրամփը հերքել է ԱՄՆ-ում զինամթերքի պակասի մասին տեղեկությունները