Միացյալ Նահանգներ

Թրամփն Ալյասկայից էներգամատակարարումների վերաբերյալ ցանկանում է գործարքներ կնքել Ասիայի երկրների հետ

1 րոպեի ընթերցում

Թրամփն Ալյասկայից էներգամատակարարումների վերաբերյալ ցանկանում է գործարքներ կնքել Ասիայի երկրների հետ

Վաշինգտոնի վարչակազմը ձգտում է նոր գոծարքներ կնքել Ասիայի երկրների հետ Ալյասկայից էներգակիրների մատակարարումների վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հուլիսի 23-ին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ ելույթ ունենալով Վաշինգտոնում արհեստական բանականության զարգացմանը նվիրված խորհրդաժողովում:

«Մենք անհավանական գործարքներ ենք կնքում էներգետիկ ոլորտում, այդ թվում՝ Ալյասկայի վերաբերյալ: Մենք գործարքներ ենք կնքում Ասիայի տարբեր  երկրների հետ», - նշել է ԱՄՆ-ի ղեկավարը: Թրամփը բացատրել է, որ խոսքը վերաբերում է նավթի, գազի և այլ էներգակիրների մատակարարումներին:

Միացյալ Նահանգների ղեկավարը նաև ընդգծել է, որ ԱՄՆ-ն ձգտում է նվազեցնել նավթի գինն աշխարհի շուկաներում: 

Թրամփը նախկինում բազմիցս հայտարարել է, որ իր վարչակազմը միջոցներ կձեռնարկի երկրում ածխաջրածինների արդյունահանումը մեծացնելու համար: Փետրվարին նա ստորագրել է  կատարողական հրամանագիր՝ էներգետիկ գերակշռության ազգային խորհուրդ ստեղծելու մասին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում