Բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսվարողներին պետական աջակցությունների տրամադրման հայտերն ընդունվում են
1 րոպեի ընթերցում

Բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպություններին ու անհատ ձեռնարկատերերին պետական աջակցությունների տրամադրման գործընթացի երկրորդ եռամսյակի հայտերի ընդունումը սկսված է։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԲՏԱ նախարարությունից հայտնում են, որ հայտերն ընդունվում են 2025թ․ հուլիսի 22-ից մինչև օգոստոսի 20-ը ներառյալ։
Ծրագրի շրջանակում տրամադրվում է ԲՏ ոլորտի աջակցություն՝
- աշխատանքային միգրանտների համար,
- նոր աշխատողների ներգրավման համար,
- կադրերի վերապատրաստման համար:
«Եթե գործունեություն եք իրականացնում բարձր տեխնոլոգիաների ոլորտում, սա ձեր հնարավորությունն է ստանալու պետական աջակցություն՝ թիմը զարգացնելու և բիզնեսը նոր մակարդակի բարձրացնելու համար»,- հայտնում են նախարարությունից:
Հայտերն ընդունվում են հետևյալ հղումով:
Կարդացեք հոդվածը` Русский