Միացյալ Նահանգներ

Թրամփը ստորագրել է հրամանագրեր ԱՄՆ-ում արհեստական բանականության զարգացման մասին

2 րոպեի ընթերցում

Թրամփը ստորագրել է հրամանագրեր ԱՄՆ-ում արհեստական բանականության զարգացման մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 23-ին ստորագրել է երեք հրամանագիր, որոնք ուղղված են երկրում արհեստական բանականության (ԱԲ) տեխնոլոգիայի զարգացմանը և դրա վրա հիմնված տարբեր մշակումների արտահանման ավելացմանը։

«Ամերիկան այն երկիրն է, որն սկսել է մրցավազքն ԱԲ-ի ոլորտում։ Եվ որպես ԱՄՆ նախագահ՝ ես այսօր հայտարարում եմ, որ Ամերիկան կհաղթի դրանում», - ասել է Թրամփը՝ ելույթ ունենալով Վաշինգտոնում կայացած խորհրդաժողովում։ 

Նա վստահեցրել է, որ ԱՄՆ-ն այժմ «շատ առաջ է Չինաստանից ԱԲ-ի ոլորտում» և մտադիր է ամրապնդել այդ գերազանցությունը։

Միացյալ Նահանգների ղեկավրը նշել է, որ հրամանագրերից մեկը, որն ինքը ստորագրել է հիշյալ խորհրդաժողովում, նպատակ ունի ԱՄՆ-ն վերածել ԱԲ-ի հետ կապած տարբեր մշակումների «արտահանման լոկոմոտիվի»։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հետևում է Սպիտակ տան կողմից հրապարակված փաստաթղթից, խոսքը վերաբերում է, մասնավորապես, Վաշինգտոնի դաշնակից երկրներին մասնագիտացված համակարգչային սարքավորումների և ծրագրային ապահովման վաճառքին։

Թրամփի վարչակազմի ներկայացուցիչները բազմիցս հայտարարել են, որ մտադիր են ապահովել ԱՄՆ-ում արհեստական բանականության վրա հիմնված ամենահզոր համակարգերի ստեղծումը։ Հունվարի 21-ին ԱՄՆ ղեկավարը հայտարարել է երկրում Stargate ընկերության ստեղծման մասին, որը 500 միլիարդ դոլար կներդնի արհեստական բանականության զարգացման բնագավառում։ Ինչպես նշել է նա, նախագծին կմասնակցեն OpenAI, SoftBank Group և Oracle ընկերությունները:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում