Թուրքիա

Թուրքիան և Մեծ Բրիտանիան փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Eurofighter Typhoon կործանիչների շուրջ համագործակցության վերաբերյալ

2 րոպեի ընթերցում

Թուրքիան և Մեծ Բրիտանիան փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Eurofighter Typhoon կործանիչների շուրջ համագործակցության վերաբերյալ

Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը և Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլին ստորագրել են փոխըմբռնման ամբողջական հուշագիր Թուրքիային որպես Eurofighter Typhoon կործանիչների օպերատոր ընդունելու վերաբերյալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Anadolu գործակալությունը։ 

Ըստ Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության՝ հուշագիրը ստորագրվել է Ստամբուլում կայացած 17-րդ միջազգային պաշտպանական արդյունաբերության ցուցահանդեսի ժամանակ:

«Պաշտպանության նախարարներն այսօր համատեղ ստորագրել են փոխըմբռնման հուշագիր: Այս փաստաթուղթը համակարգում է երկրների միջև հարաբերությունները՝ նրանց մեկ քայլով մոտեցնելով Typhoon-ի վերաբերյալ լիարժեք համաձայնագրի: Երկու նախարարներն էլ ողջունում են ստորագրումը որպես դրական քայլ Թուրքիայի՝ Typhoon ակումբին միանալու ուղղությամբ և կիսում են փոխադարձ ձգտումը՝ հնարավորինս շուտ ավարտելու անհրաժեշտ պայմանավորվածությունները», - ասվում է նախարարության հայտարարության մեջ:

Կողմերը նաև ընդգծել են երկու երկրի մինչև բազմամյա պաշտպանական համագործակցությունն, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի միջոցով, ինչպես նաև պաշտպանական արդյունաբերության և անվտանգության հարցերում հարաբերությունների զարգացումը։

«Երկու երկրները շարունակում են գերազանց առաջընթաց գրանցել Eurofighter Typhoon-ի արտահանման գործում։ Թուրքիային որպես Typhoon-ի օպերատոր ընդունելը.... նշանակալի քայլ կլինի Թուրքիայի առաջադեմ մարտական ​​օդային կարողությունների բարելավման ուղղությամբ», - հայտնել են Թուրքիայի պաշտպանական գերատեսչությունում։

Eurofighter Typhoon չորրորդ սերնդի բազմաֆունկցիոնալ կործանիչները ներկայում շահագործվում են Գերմանիայի, Իտալիայի, Իսպանիայի, Մեծ Բրիտանիայի, Ավստրիայի, Սաուդյան Արաբիայի, Քուվեյթի, Օմանի, Կատարի օդային ուժերի կողմից։  

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում