Մարզեր

Գավառի համայնքապետարանը կրած վնասի դիմաց փոխհատուցում է տրամադրել Նորատուս գյուղի բնակիչ Աշոտ Հայրապետյանին

2 րոպեի ընթերցում

Գավառի համայնքապետարանը կրած վնասի դիմաց փոխհատուցում է տրամադրել Նորատուս գյուղի բնակիչ Աշոտ Հայրապետյանին

Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանի նախաձեռնությամբ Նորատուսի բնակիչ Աշոտ Հայրապետյանին վնասի փոխհատուցում է տրամադրվում՝ նրան տրվել է 20 ոչխար։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, 2025 թվականի մայիսի 29-ի գիշերը գայլերի ոհմակը հարձակվել էր Աշոտ Հայրապետյանի  փարախում գիշերող ոչխարների հոտի վրա և հոշոտել  70 գլուխ ոչխար։ 

«Աշոտ Հայրապետյանի ընտանիքն իր ապրուսը վաստակում է ոչխարաբուծությամբ։ Բացի իր սեփականից, հոտում եղել են նաև ուրիշների ոչխարներ։ Շուրջ 160 գլուխ ոչխարների գրեթե կեսին գայլերը հոշոտել են։ Գայլերի հարձակումից անմիջապես հետո Գավառի համայնքապետարանի կողմից կազմված հանձնաժողովը տեղում ուսումնասիրել է իրավիճակը և հարցը ներկայացրել համայնքի ավագանու քննարկմանը, որի արդյունքում էլ որոշվել է տուժած ընտանիքին մասնակի փոխհատուցում տրամադրել՝ 20 ոչխարի տեսքով։ 20 գլուխ մայր ոչխարներն արդեն Գավառի համայնքապետարանի կողմից հանձնվել են տուժած տնտեսությանը»,-նշեցին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից։ 

«Թեև վնասն ամբողջությամբ չի փոխհատուցվել, սակայն տրվածը  մեղմել է մեր տնտեսության կրած վնասները ու արդեն հնարավորություն է տալիս մեր հոտի գլխաքանակն աստիճանաբար ավելացնել, ինչի համար էլ մեր շնորհակալություն ենք հայտնում Գավառ համայնքի ղեկավարին, ավագանու անդամներին ու աշխատակիցներին»,-նշել է գայլերի հարձակումից վնաս կրած տնտեսության ղեկավար Աշոտ Հայրապետյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում